17 10 2022

Եվրամիությունը համաձայնեց  40 դիտորդ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման

Եվրամիությունը համաձայնեց  40 դիտորդ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման

Այսօր Եվրոպայի Խորհուրդը որոշում է կայացրել 40 դիտորդներ ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահման ' տարածաշրջանում իրավիճակի  մոնիթորինգի, վերլուծության եւ հաշվետվության նպատակով: Այս մասին ասվում է ԵԽ կայքում։

Նշվում  է, որ այս որոշումը հաջորդել է հոկտեմբերի 6-ին նախագահ Ալիեւի, վարչապետ Փաշինյանի, նախագահ Մակրոնի եւ ԵԽ նախագահ Միշելի միջեւ քառակողմ հանդիպմանը եւ ուղղված է խաղաղության եւ անվտանգության վերականգնմանն աջակցելուն:

ԵՄ դիտորդական առաքելության արագ տեղակայումն ապահովելու համար որոշվել է, որ մոնիթորինգի փորձագետները ժամանակավորապես կուղարկվեն Վրաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կազմից: Առաքելությունը ժամանակավոր բնույթ է կրելու եւ սկզբունքորեն երկու ամսից ավելի չի տեւի:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ